Սառցե թագուհի

Автор | | 0 showed

Աղջիկները, ում դուր է գալիս Սառցե թագուհու կերպարը, կարող են այս ամբողջ սեզոնին կրել մետաղական, արծաթագույն ու փայլուն կոշիկներ: 

Դրանք սուպերմոդայիկ են: Արծաթագույն բոտիլյոնները դարձել են սեզոնի must-have-երից: 

Կարևոր չէ, ինչ ոճ եք նախընտրում` ֆուտուրիստական, դիսկո, թե դասական: Բոլոր դեպքերում, մետաղական փայլը միայն ավելի թրենդային կդարձնի: 


Հատկապես, տոներից առաջ, ուզում ենք մի քիչ փայլ ավելացնել մեր կերպարին:

Մետաղական փայլուն կոշիկները համադրեք սովորական ամենօրյա հագուստի հետ: Օրինակ, ջինսերի կամ ծավալուն, տղայական բաճկոնի ու նույնիսկ` oversize կոստյումի: 

Փայլերով ու փուլերով բոտիլյոններն ավելի տոնական են,  այնպես որ դրանք էլ կրեք տոնական իրադարձությունների ժամանակ` զգեստների, կիսաշրջազգեստների կամ շորտերի հետ:  



Поділитись

Related posts

Fashion Drug