Փաթեթավորված գեղեցկություն

Автор | | 0 showed

Ժապավենը նորաձևության մեջ ամենևին էլ նոր միտում չէ: Ամեն մի սեզոնի հավաքածուներում էլ գրեթե միշտ կարելի է տեսնել ժապավենով հագուստ: 2018 գարուն-ամառ հավաքածուներում ժապավեններ նույնպես կան: Այն շատ կանացի, ռոմանտիկ էլեմենտ է, որը կզարդարի նույնիսկ ամենահամեստ հագուստը: Ժապավենը կարող է լինել ամենուր` կիսաշրջազգեստին, բլուզին, վերնաշապիկին ու նույնիսկ վերարկուին: Մեծ, կտորից, քարերով, փուլերով ժապավենները շատ ակտուալ են նաև կոշիկների վրա: Բանտն այն աքսեսուարն է, որը կնոջն ուղեկցում է դեռ փոքր տարիքից: Բայց այն նաև ամենամշտական աքսեսուարն է, որ կինը կարող է օգտագործել` ամեն տարիքում:

Поділитись

Related posts

Fashion Drug