Սպորտ+Դասական թրենդ

Автор | | 0 showed

Նորաձևությունն, ինչպես հայտնի է, շրջափուլերով է, որոնք անընդհատ կրկնվում են: Ինչպես 80-ականներին, այսօր էլ նորաձև են սպորտային ու դասական իրերի համադրությունը: Սեզոնի գլխավոր must-have-երը համադրելու դեպքում կստանաք հենց այդ ոճը` սպորտ+դասական: Օրինակ, կարելի է հագնել Georgia Аlice-ի վանդակավոր մոխրագույն կոստյումը` լայն տաբատով ու երկշարք կոճակներով պիջակը` պարզ, սպորտային սպիտակ շապիկի վրայից: Որպես աքսեսուար էլ կարելի է ընտրել ոչ թե դասական պայուսակ կամ կլատչ, այլ Gucci-իի գոտկատեղի համար նախատեսված փոքրիկ պայուսակը: Այս պայուսակներն այսօր աշխարհի բոլոր անկյուններում մոդայիկ կանանց ամենասիրելի իրերից են: Որպես կոշիկ, կարող եք նույն համարձակությամբ ընտրել, ինչպես դասական, այնպես էլ սպորտայինը: Այս թրենդի ամենահեշտ ու արագ կիրառությունը շատ պարզ է`ինչ էլ որոշեք կրել` թափվող զգեստ, դասական կոստյում, թե ջինսը վերնաշապիկով, կոշիկների ու աքսեսուարների հարցում նախապատվությունը տվեք սպորտայինին: Կամ, հակառակը` եթե որոշել եք սպորտային լինել, ընտրեք, օրինակ, դասական նավակ կոշիկներ:

Поділитись

Related posts

Fashion Drug