Ոչ միայն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու, այլ նաև նորաձև լինելու համար, ամռանն արևային ակնոց կրելը պարտադիր Է:
Ակնոցները նաև պաշտպանում են միմիկական կնճիռներից:
2016-ի թրենդներն են.
Այս ամռանը նորաձև ակնոցների շրջանակները շատ բազմազան են:
Ընդհանուր մի բան կա` դրանք բոլորը մեծ են, բայց դիզայներներն առաջարկում են գնել, ինչպես մեծ, այնպես էլ ավելի թեթև ու փոքր շրջանակներով ամենատարբեր գույների ակնոցներ:
Ակնոցների ապակիները նույնպես բազմազան ու բազմերանգ կարող են լինել` քամելեոնից, մինչև թափանցիկ ու շատ մուգ: Ամռան նորույթը բարձր անկյուններով ակնոցներն են: