FashionDrug ապրանքանիշը հիմնադրվել է 2015 թ-ին արվեստի և նորաձևության մասնագետ Անահիտ Ղազարյանի կողմից:
FashionDrug-ը պրեմիում և լյուքս դասի նորաձև ձեռագործ աքսեսուարների (բրոշներ, վզնոցներ, թևնոցներ, ականջօղեր, կախազարդեր, գլխարկներ, շարֆեր և գոտիներ) և կանացի ու մանկական հագուստի (շապիկներ և բլուզներ) բրենդ է։
2015 թ-ից ի վեր FashionDrug ընկերությունը կարողացավ ոչ միայն կայանալ որպես պրեմիում դասի բրենդ, այլև հասնել զգալի ներկայացվածության տեղական և միջազգային շուկաներում:
FashionDrug-ն ակտիվ վաճառքներ է իրականացնում ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ-ի և Պարսից Ծոցի երկրներում, ինչպես նաև ավելի քան 15 վաճառակետ ունի Երևանում։
Բրենդը պարբերաբար մասնակցում է համաշխարհային նորաձևության ցուցահանդեսների, ինչպիսիք են՝ MAGIC շոուն Լաս Վեգասում, Accessories Circuit –ը Նյու Յորքում, Super –ը Միլանում, BIJOCHCA- ն Փարիզում, TOP DRAWER –ը Լոնդոնում, JUNWEX –ը Մոսկվայում և տարեցտարի ընդլայնում է իր ներկայացվածության սահմանները։