Բիժուտերիա վինտաժից մինչև մեր օրերը - Մոսկվա - Նոյեմբեր 2018

Մեծ սիրով հրավիրում եմ Ձեզ միանալու ինձ նոյեմբերի 23-25-ին «Տիշինսկայա» կենտրոնում կայանալիք «Բիժուտերիան վինտաժից մինչ մեր օրեր» ցուցահանդեսին, որտեղ ներկայացնելու եմ իմ նոր հավաքածուն:

Ցուցահանդեսը տեղի է ունենում տարին երեք անգամ Մոսկվայի կենտրոնում: Քանի որ ցուցահանդեսը միջազգային նշանակություն ունի, ամբողջ աշխարհից բազմաթիվ դիզայներներ են գալիս ցուցադրելու իրենց աշխատանքները:

Արդեն մի քանի տարի, տարեկան մի քանի անգամ FashionDrug-ը մասնակցում է այս աներևակայելի իրադարձությանը, ուր կարելի է տեսնել անկրկնելի զարդեր՝ ամենավինտաժային տարբերակներից մինչև ամենաժամանակակից մոդելներ: Ինչպես միշտ, մթնոլորտը լցված կլինի անսահման ջերմությամբ, էներգիայով և, իհարկե, նորաձևությամբ:

Ուրախ կլինեմ ցուցահանդեսի ժամանակ ծանոթանալ և անձամբ շփվել բոլորիդ հետ:

Վայր՝ Մոսկվա , «Տիշինկա» ցուցասրահ

Ամսաթիվ`23-25 Նոյեմբեր

Request an Appointment

We are always happy to meet new partners!

Please leave your contacts below and our specialists will get back to you shortly.

Related posts

Fashion Drug