<<Կարմիրի 50 երանգները>>...իմ նոր հավաքածուի անվանումն է, որը ձոնում եմ աշխարհի բոլոր կանանց։
Սա ինքնատիպ ծաղիկ֊բրոշների մի ողջ շարք է՝ ոգեշնչված՝ կրքոտ, ուժեղ, պայքարող, խոհեմ, էլեգանտ, գեղեցիկ և վայելչագեղ կնոջից...
Ինչու՞ կարմիր, որովհետև կարմիրը ուժեղ գույն է, ինչպես կինը...կարմիրը միշտ ուշադրության կենտրոնում է, ինչպես երջանիկ և փթթող կինը, որին պետք է փայփայել և գուրգուրել, ինչպես ամենանուրբ ծաղիկներն են խնամք պահանջում։
Թո՜ղ բոլոր կանայք լինեն սիրված...