Fashiondrug-ը ներկայացնում է բրոշների նոր հավաքածու:

Автор | | 0 showed

Անահիտ Ղազարյանի հեղինակային՝ Cotton breeze կոչվող շարքի անվանումն արդեն հուշում է, որ հավաքածուն կրում է եթերային, նուրբ և ռոմանտիկ բնույթ։ Բրոշների բյուրեղապակյա քարերը հետաքրքիր ու բարդ համադրության մեջ են մտնում նուրբ բամբակի հետ: Cotton breeze աքսեսուարները համադրելի են ամենատարբեր ոճերի հետ: Հավաքածուն աչքի է ընկնում նուրբ, թրենդային ու հատկապես այս սեզոնին շատ ակտուալ պաստելային գույներով: Եթերային ու նուրբ գույները հավաքածուն դարձնում են ունիվերսալ: Կարալագույն, ծիրանագույն, վարդագույն, տարվա գլխավոր գույնը դարձած մանուշակագույնն ու գարնան ամենամոդայիկ հայտարված` երկնագույնը Cotton breeze բրոշների հիմնական գույներն են: Պաստելային ու թրենդային երանգները հնարավորություն կտան բրոշներն օգտագործել գրեթե բոլոր գունային համադրություններում:

Поділитись

Related posts

Fashion Drug