Եթե արդեն ունեք տոնական զգեստ, ժամանակն է, մտածել, համապատասխան աքսեսուարների մասին:
Ընտրեք վառ, աչքի ընկնող կլատչ, ինչ զգեստ էլ, որ կրեք:
Թավիշ, փայլեր, փուլեր ու գլիտեր` ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Ամանորի կլատչերի մասին:
Այս սեզոնին ամենաթրենդային պայուսակները փոքրիկ դույլիկներն են, դրանք տարողունակ են, էլեգանտ ու յուրահատուկ:
Հետ չեն մնում նաև դասական, փայլուն կլատչերը:
Ամենամոդայիկները կարող են ընտրել նաև, եղևնու տեսքով կամ տոնածառի խաղալիք հիշեցնող պայուսակներ:
Ընտրեք հատկապես երկար կանթեր ունեցող փոքրիկ պայուսակներ, որպեսզի տոնական թոհուբոհի ժամանակ կարողանաք այն կրել ուսին ու չկորցնել:
/>