Աղջիկները, ում դուր է գալիս Սառցե թագուհու կերպարը, կարող են այս ամբողջ սեզոնին կրել մետաղական, արծաթագույն ու փայլուն կոշիկներ:
Դրանք սուպերմոդայիկ են: Արծաթագույն բոտիլյոնները դարձել են սեզոնի must-have-երից:
Կարևոր չէ, ինչ ոճ եք նախընտրում` ֆուտուրիստական, դիսկո, թե դասական: Բոլոր դեպքերում, մետաղական փայլը միայն ավելի թրենդային կդարձնի:
Հատկապես, տոներից առաջ, ուզում ենք մի քիչ փայլ ավելացնել մեր կերպարին:
Մետաղական փայլուն կոշիկները համադրեք սովորական ամենօրյա հագուստի հետ: Օրինակ, ջինսերի կամ ծավալուն, տղայական բաճկոնի ու նույնիսկ` oversize կոստյումի:
Փայլերով ու փուլերով բոտիլյոններն ավելի տոնական են, այնպես որ դրանք էլ կրեք տոնական իրադարձությունների ժամանակ` զգեստների, կիսաշրջազգեստների կամ շորտերի հետ: