Նորաձևությունը թելադրում է, որ այս սեզոնին դահուկային համազգեստը կարելի է կրել ոչ միայն սարերում ու լեռնադահուկային բազաներում: Մոդայի ու թրենդների հանդեպ նրբազգաց կանայք արդեն հասկացել են, որ նոր ֆեշն-հնարքը` դահուկային համազգեստը, կրում են նաև քաղաքում, երեկույթներին ու զբոսանքի գնալիս:
Դահուկային կամբինեզոնը քաղաքային ոճի դարձնելու համար համադրեք այն երկար ձեռնոցներով ու ծավալուն պայուսակով: Դա սեքսուալ է, կանացի ու շատ թրենդային: Եթե քաղաքում գործնական հանդիպման չեք, ընդամենը կիրակնօրյա գործեր ունեք, ընտրեք բարակ դահուկային կամբինեզոն, համադրեք այն կազաչոկներով, վառ երանգի փակ վզով բլուզով ու գոտկատեղին ամրացող պայուսակով:
Գուցե տարօրինակ հնչի, բայց դահուկային հագուստով նույնիսկ երեկույթի կարող եք գնալ: Ընտրեք սպիտակ, ոչ հաստ կոմբինեզոն, փայլուն ճտքակոշիկներ, փայլուն տոպ, մետաքսյա գոտի, ինչ-որ ծիծաղելի աքսեսուար, ու պատրաստ եք:
/>